Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Վիտամիններ և միներալներ

Սելենով հարուստ 7 մթերք. news.am

Սելենով հարուստ 7 մթերք. news.am

Սելենը վահանաձեւ գեղձի աշխատանքի կարգավորման, տեստոստերոնի արտադրման, իմունիտետի ամրապնդման եւ մաշկի առողջության պահպանման համար առանցքային դերակատարում ունեցող տարր է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրահանգների համաձայն՝ մարդուն օրական անհրաժեշտ է մոտավորապես 60-70 մկգ սելեն: Այն կարելի ստանալ հետեւյալ մթերքներից.

Վարսակ

Առավոտյան մեկ գավաթ վարսակի շիլան ո՛չ միայն հագեցվածության երկարատեւ զգացողություն կտա, այլեւ օրգանիզմը սելենով կապահովի: Վարսակի 100 գ-ում սելենի 34 մկգ է պարունակվում:

Արեւածաղկի սերմեր

Արեւածաղկի սերմերը, որոնք մոնոչհագեցած եւ պոլիչհագեցած ճարպաթթուներ են պարունակում, առողջ եւ օգտակար նախուտեստ են համարվում, չնայած շատ կալորիաներ են պարունակում: Արեւածաղկի 100 գրամ սերմում պարունակվում է 78 մկգ սելեն:

Պանիր

Պանիրն առողջության համար օգտակար շատ նյութեր է պարունակում, որոնց թվում է նաեւ սելենը: Պանրի 100 գ-ում սելենը մոտավորապես 19-20 մկգ է կազմում:

Հավ

Հավի միսը սպիտակուցների, մեծ թվով վիտամինների եւ հանքանյութերի, այդ թվում՝ սելենի աղբյուրն է: Հավի 100 գրամում կա գրեթե 24-25 մկգ սելեն:

Ձու

Եփած ձուն սպիտակուցների աղբյուր է: 100 գ ձուն պարունակում է մոտավորապես 30 մկգ սելեն:

Սունկ

Սնկերը հարուստ են ցինկով, վիտամինների կենսահամալիրով եւ կալիումով: Դրանք նաեւ սելեն են պարունակում՝ 100 գ-ում գրեթե 11,5 մկգ: Միաժամանակ սնկերը պակաս կալորիական են, եւ կազմվածքի համար անհանգստանալու կարիք չունեն:

Յուղոտ ձուկ

Ձկան մեջ պարունակվող Օմեգա-3 ճարպաթթուներն ուղղակի անհրաժեշտ են մեր առողջության պահպանման համար: Սաղմոնի 100 գ-ում 38 մկգ-ից ոչ պակաս սելեն կա, ուստի խորհուրդ է տրվում յուղոտ ձուկ օգտագործել որքան հնարավոր է հաճախ:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. foodandhealth.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ